Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության Լիգայի փուլի 4-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունել է Լոնդոնի «Արսենալին» և հաղթել նվազագույն հաշվով։
Առաջին խաղակեսին ավելացրած 3-րդ րոպեին Հական Չալհանօղլուն անվրեպ է իրացրել 11-մետրանոցը՝ խփելով հանդիպման միակ գոլը։
Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը խաղը սկսել է պահեստայինների նստարանին և փոխարինման է մտել 62-րդ րոպեին:
«Ինտերն» այս փուլում տարել է 3-րդ անընդմեջ հաղթանակը և 10 միավորով 5-րդ տեղում է, իսկ «Արսենալը» կրել է առաջին պարտությունն ու 7 միավորով 12-րդն է:
© Armenian Soccer 2024