Սլովակիայի առաջնության 9-րդ տուրում «Սլովանը» 4:2 հաշվով հաղթել է «Զեմպլին Միխայլովցեին»:
Առաջին խաղակեսին ավելացրած 4-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանը գոլ է խփել՝ հավասարեցնելով հաշիվը: 78-րդ րոպեին Բարսեղյանը գոլային փոխանցում է գրանցել իր հաշվին: 82-րդ րոպեին Բարսեղյանը փոխարինվել է:
Այս խաղից հետո «Սլովանը» 21 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է: Բարսեղյանը ընթացիկ առաջնությունում խփած գոլերի քանակը հասցրեց 7-ի՝ այդպիսով դառնալով այս պահի լավագույն ռմբարկուն:
© Armenian Soccer 2024