Սեպտեմբերի 23-29-ը ՈւԵՖԱ-ի բոլոր անդամ ասոցիացիաներում Մասսայական ֆուտբոլի շաբաթ էր, որից անմասն չի մնացել նաև Հայաստանը: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
ՀՀ բոլոր մարզերում տեղի են ունեցել բազմաթիվ միջոցառումներ՝ աղջիկների և վետերանների մինի ֆուտբոլի մրցաշարից մինչև զվարճալի ֆուտբոլ, բլից մրցաշարերից մինչև ընկերական տարաբնույթ հանդիպումներ:
Միջոցառումների նպատակը ֆուտբոլ խաղի հանդեպ հետաքրքրության աճի բարձրացումն է և ֆուտբոլ խաղալու համար հավասար հնարավորությունների ստեղծումը:
© Armenian Soccer 2024