Armenian Soccer
Armenian Soccer

Արտակ Դաշյանը բաց կթողնի հավաքականի խաղերը, «Ուրարտուի» պաշտպանը կմիանա ընտրանուն

Ազգերի լիգայի մեկնարկային 2 հանդիպումների համար նախապատրաստությունը Հայաստանի հավաքականը կսկսի սեպտեմբերի 1-ից:

Ավելի վաղ հրապարակվել էր այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք հրավիրվել են հավաքական՝ մասնակցելու Լատվիայի և Հս. Մակեդոնիայի հավաքականների դեմ խաղերին:

Այսօր ՀՖՖ-ն տեղեկություն է տարածել, որ Արտակ Դաշյանը չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի մարզական հավաքին «Նոայի» կազմում վերջին խաղում ստացած վնասվածքի պատճառով։

ՀՖՖ-ն նաև տեղեկացրել է, որ հավաքական է հրավիրվել «Ուրարտուի» պաշտպան Էրիկ Փիլոյանը:

Ազգերի լիգայի առաջին հանդիպումը Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Երևանում սեպտեմբերի 7-ին Լատվիայի ընտրանու դեմ:

Հավաքականը երկրորդ հանդիպումը կանցկացնի Սկոպյեում սեպտեմբերի 10-ին՝ մրցելով Հյուսիսային Մակեդոնիայի դեմ:

© Armenian Soccer 2024