Երևանի «Արարատը» հոկտեմբերի տնային խաղերը կանցկացնի Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Հաշվի առնելով Հանրապետական մարզադաշտի զբաղվածությունը «Նոայի» մասնակցությամբ Կոնֆերենցիաների լիգայի խաղով՝ հոկտեմբերի առաջին երկու հանդիպումներն «Արարատը» կացկացնի Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում»,- ասված է ակումբի հայտարարության մեջ:
«Արարատի» առաջիկա հանդիպումները՝
02.10.2024, 19:00, Հայաստանի գավաթ, 1/8 եզրափակիչ, «Արարատ» — «Գանձասար»
06.10.2024, 19:30, Fastex Պրեմիեր լիգա, 10-րդ տուր, «Արարատ» — «Ուրարտու»:
© Armenian Soccer 2024