Երևանի «Արարատը» պաշտոնական հայտարարություն է տարածել հայկական ֆուտբոլի շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակի շուրջ իր դիրքորոշման վերաբերյալ։
««Արարատ» ֆուտբոլային ակումբը ցանկանում է անդրադառնալ հայկական ֆուտբոլի շուրջ ներկայումս ստեղված իրավիճակին:
ՀՖՖ նախագահի՝ 2023 թ. դեկտեմբերին կայացած ընտրություններում մենք սատարել ենք ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանին և քվեարկել նրա օգտին:
Բնականաբար, մենք ևս, որպես հայկական ֆուտբոլի համար շահագրգիռ կողմ, բավարարված չենք ինչպես ազգային, այնպես էլ տարբեր տարիքային հավաքականների գրանցած արդյունքներից, սակայն միևնույն ժամանակ տեսնում ենք այն աշխատանքները, որոնք ՀՖՖ-ն ձեռնարկում է ենթակառուցվածքների բարելավման հարցում, մանկապատանեկան ֆուտբոլում, կանանց ֆուտբոլում, ֆուտզալում, մասսայական ֆուտբոլում և ֆուտբոլային այլ բնագավառներում: Մենք համոզված ենք, որ ժամանակի ընթացքում այդ աշխատանքները կտան իրենց արդյունքները։
Այսպիսով, հաշվի առնելով այս ամենը, մենք հաստատում ենք մեր լիակատար աջակցությունը ՀՖՖ գործող ղեկավարությանը»,- ասվում է հայտարարության մեջ:
© Armenian Soccer 2024