Armenian Soccer
Armenian Soccer

ԱԼ. Հայաստանի հավաքականի հավանական մրցակիցները անցումային խաղերում

Ազգերի լիգայի խմբային փուլում Հայաստանի ազգային հավաքականը 6 խաղերում տարավ 2 հաղթանակ, 1 հանդիպում ավարտեց ոչ-ոքի, և կրեց 3 պարտություն՝ 7 միավորով խմբում գրավելով 2-րդ հորիզոնականը։

Այս արդյունքը մեր հավաքականին հնարավորություն է ընձեռել մասնակցելու B դիվիզիոն բարձրանալու համար անցումային խաղերի:

Ըստ կանոնակարգի՝ Ազգերի լիգայի C դիվիզիոնի 4 խմբերում 2-րդ տեղը զբաղեցրած թիմերը փլեյ-օֆֆում կմրցեն B դիվիզիոնի 4 խմբերում 3-րդ տեղերը զբաղեցրած թիմերի հետ։

Այս պահի դրությամբ B լիգայի 4 խմբերում 3-րդ տեղերը զբաղեցնում են Ալբանիայի, Իռլանդիայի, Սլովենիայի և Իսլանդիայի հավաքականները։

Փլեյ-օֆֆի վիճակահանությունը կկայանա նոյեմբերի 22-ին, իսկ հանդիպումները` 2025 թվականի մարտին։

📷 ՀՖՖ

© Armenian Soccer 2024