Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին խաղում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն:
Առաջին խաղակեսում, չնայած երկու թիմերի ակտիվությանը, գոլեր չգրանցվեցին: Ընդ որում, վիճակագրությունը խոսում է Հայաստանի հավաքականի օգտին:
Երկրորդ խաղակեսի մեկնարկում Սպերցյանը բացեց խաղի հաշիվը: 71-րդ րոպեին Ռոբերտս Ուլդրիկսը հավասարեցրեց հաշիվը: 75-րդ րոպեին Զելարայանի հարվածից հետո գնդակը ցանցն ուղարկեց փոխարինման դուրս եկած Միրանյանը:
Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը 7 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը 4-րդ խմբում և B լիգա դուրս գալու համար անցումային հանդիպումներին մասնակցելու իրավունք ստացավ:
© Armenian Soccer 2024