Armenian Soccer
Armenian Soccer

60 տարեկան հասակում վախճանվել է «Արարատի» նախկին խաղացող Ռոմիկ Վարդազարյանը

Ցավով տեղեկացանք, որ 60 տարեկան   հասակում  կյանքից հեռացել է Երևանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստ  Ռոմիկ Վարդազարյանը:
Հունվարի 19-ին ճանաչված ֆուտբոլիստի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է: Մահվան պատճառ է դարձել սրտի կաթվածը:  
Ֆուտբոլային կարիերայի ընթացքում Ռոմիկ Վարդազարյանը հանդես է եկել «Կոտայքում» ու «Արարատում»: Կարիերան ավարտելուց հետո մի քանի տարի զբաղվել է նաև մարզչական աշխատանքով:
Ռոմիկ Վարդազարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունվարի 21-ին՝ ժամը 18.00-ին, «Հավերժություն» սգո սրահում (հասցե՝ Բագրատունյաց 44):

©2021 Armenian Soccer