Armenian Soccer
Armenian Soccer

10 հոգով մնացած «Ալաշկերտը» ակումբի …թարգմանչի ղեկավարությամբ հաղթեց «Արարատին»

ՀՀբարձագույն խմբի առաջնության  24 –րդ տուրի  վերջին խաղում 1-6-րդ տեղերի համար պայքարին մասնակցող  Երևանի «Արարատը» Երևանի ֆուտբոլի ակդեմիայի մարզդաշտում հույրընկալել էր ՀՀեռակի  չեմպոին «Ալաշկերտին»:Ուշագարվն այն էր, որերկու թիմն էլ ասպարեզ էին ելել առանց գլխավոր մարզիչների: Վերջիններիս պարտականություններն էլ  երկու ակումբում էլ   կատարրում էին  թիմերի … թարգմանիչները: «Արարատն»  , որը գլխավոր մարզչի, ռուս մասնագետ   Իգոր Կոլիվանովին   թիմից հեռանալուց հետո  մնացել է առանց գլխավոր մարզչի:Վերջին խաղերում արարատցիների գործողությունները ղեկավարում է ակումբում,որպես թարգմանյիչ ձևակերպված Վալերի Հովհաննիսյանը: Իսկ «Ալաշկերտում» էլ, որպես թարգմանիչ թիմի գործոությունները ղեկավարում էր ակումբի նախագահ Բագրատ Նաովյանը: Բան յանէ, որ «Ալաշլերտի»  գլխավորևմազաիչ Արմեն   Ադամյանւ երեկ վատառողջ էր, իսկ նրա օգնական  Աղվան Մկրտչյանն էլ որակազրկված էր:  Խաղի 16-րդ րոպեին Տիագո Կոելյոն կարմիր քարտ ստացավ,  ու «Ալաշկերտը» մնաց 10 հոգով:  Օգտվելով  ունեցող թվային գերակշռություից, 35-ին անկյունայինի  խաղարկումից   հետո«Արարատի»  խաղացող Իվան Սպիչկան առաջ մղեց իրթիմին: Սակայն 1 խաղակեսի վերջնամասում Ալեքսանդր Գլիշիչը և Ռիստո Միտրևսկին մեկական անգամ աչքի ընկան ու «Ալաշկերտը» ընդմիջման գնաց արդեն  այն ժամանակ երբ 1 գանդակի առավելություն ուներ՝ 2:1: 69-րդ  րոպեին Գլիշիչը   խփեց այս խաղում  իր  2 -րդ  գոլն ու ամրապնդեց  իր թիմի հաղթնակը՝3:1: Այս հաղթանակից հետո «Ալաշկերտը» վաստակեց 40 միավոր եւ բարձրացավ 3-րդ հորիզոնական: «Արարատը» 33 միավորով մնաց 6-րդ տեղում:

2020 Armenian Soccer