Armenian Soccer
Armenian Soccer

Ֆրանսահայ հարձակվող Մարալ Արթինը կանանց ՀՀ ընտրանու կազմում բացեց իր խփած գոլերի հաշիվ

Մարտի 6-ին կանանց Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ ընկերական հանդիպումն անցկացրեց Լիտվայի ազգային ընտրանու հետ: Խաղն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով: Գոլերի հեղինակ դարձան Մարալ Արթինը (24′) և Ռիմանտե Յոնուշայտեն (51′):

Ֆրանսիական  Racing club de Lens-ի       խաղացող   Մարալ Արթինը  Լիտվայի ընտրանու  դեմ խաղում  գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ ու բացեց  իր գոլերի հաշիվը   կանանց  ՀՀ հավաքականի կազմում:
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով.`
1. Անաստասիա Կլիմովա, 2. Տատյանա Դոլմատովա, 4. Մարիա Սախինովա, 5. Անի Կարապետյան, 7. Նենսի Ավեսյան (19. Արենի Համփարյան, 89′), 8. Օլգա Օսիպյան, 10. Մարալ Արթին (25. Քսենիա Գարանինա, 89′), 11. Լուիզա Ղազարյան (9. Օքսանա Պիզլովա, 56′), 14. Պայծառ Ասատրյան (20. Աննա Դալլաքյան, 74′), 17. Նորա Եղյան (23. Լիանա Ղազարյան, 45′), 22. Անի Ղուկասյան:
Պահեստայիններ. 12. Լենա Անդրիասյան, 16. Լիլիթ Բաբայան, Անյուտա Գալստյան, 6. Էմմա Բաբոյան, 13. Նայիրի Դեր-Մկրտչյան, 15. Տաթևիկ Մովսիսյան, 18. Մարինե Կարապետյան, 21. Նելլի Խալաթյան:
Կանանց ՀՀ  ընտրանու՝գլխավոր  մարզիչ Մանուկ Սարգսյանը:

©2020 Armenian Soccer