Armenian Soccer
Armenian Soccer

Ֆուտզալի ՀՀ բարձրագույն խմբի փլեյ-օֆֆի եզրափակչում կմրցեն «Արարատ-Արմենիան» և «Լեոն»

Մայիսի 4-ին կայացան ֆուտզալի ՀՀ  բարձրագույն խմբի առաջնության փլեյ-օֆֆ փուլի կիսաեզրափակիչների 2-րդ հանդիպումները:

Ինչպես տեղեկացնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից, «Արարատ-Արմենիան» հաղթեց «Լուսառատին» 13։4 հաշվով: Գործող չեմպիոն «Լեոն» 5։1 հաշվով առավելության հասավ ՀՊՏՀ-ի նկատմամբ:

Այսպիսով՝ Ֆուտզալ ՀՀ բարձրագույն խմբի չեմպիոնությունը կվիճարկեն «Արարատ-Արմենիան» և «Լեոն»։  Չեմպիոնը կհռչակվի եզրափակչում 2 հաղթանակ տարած թիմը:

©2021 Armenian Soccer