Armenian Soccer
Armenian Soccer

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը ուսումնամարզահավաք կանցկացնի Երևանում

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի հավաքականի դեմ երկու ընկերական խաղերից հետո շարունակում է նախապատրաստվել ԵՎՐՈ 2022-ի նախընտրական փուլին, որը կկայանա Բելգիայում՝ հունվարի 29-ից փետրվարի 1-ը։ Նախապատրաստական փուլի շրջանակներում ֆուտզալի ազգային հավաքականը կանցկացնի ևս մեկ  ուսումնամարզահավաք Երևանի  ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում՝ հունվարի 21-ից 26-ը։ Թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը մարզահավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․

Սարո Գալստյան — «Լեո»
Անդրանիկ Կարապետյան — «Լեո»
Գարեգին Մաշումյան — «Լեո»
Հակոբ Ուզունյան — «Լեո»
Գոռ Սարգսյան — «Լեո»
Խաչատուր Միքայելյան — «Արարատ-Արմենիա»
Սարգիս Նասիբյան — «Արարատ-Արմենիա»
Կելսոն Վինիցիուս Ֆրանցիսկո Դե Կամպոս — «Լեո»
Վիկտոր Սեիջի Մարտինս Դե Սոուզա — «Ժետիսու» (Ղազախստան)
Էնրիկե Կոստա Դա Սիլվա — «Քինգերշեյմ» (Ֆրանսիա)
Լուան Մյուլլեր Բարբոսա — «ԱՍԵԼ Չոպինզինյո» (Բրազիլիա)
Դավիթ Ասլանյան — «Տյումեն» (Ռուսաստան)
Մամիկոն Ոսկանյան — ՄՖԱ «Ֆակել-ԳՍՏ» (Ռուսաստան)
Համլետ Մանուկյան — «Սիբիրյակ» (Նովոսիբիրսկ, Ռուսաստան)
Ռոբերտ Բոյարկին — ՄՖԿԱ «Կորպորացիա-ԱՍԻ» (Ռուսաստան)
Էմին Ղարաբեքիանս — «Մոբելկարիմի» (Իրան)
Սարգիս Մարգարյան — «Բորիսով-900» (Բելառուս):

©2020 Armenian Soccer