Armenian Soccer
Armenian Soccer

Օգնեն Չանչարևիչ. « Ես անկեղծորեն կարծում եմ, որ մենք լավագույն թիմը ունենք Հայաստանում»

ՀՀ  եռակի չեմպիոն Երևանի  «Ալաշկերտի» սերբ դարպասապահ Օգնեն Չանչարևիչը հարցազրույց է տվել Sport.srbija1-ին, որը թարգմանաբար ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:
ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԸՆՏԱՆԻՔԸ ԵՎ ՁԵՌՆՈՑՆԵՐԸ
«Ես ֆուտբոլային ընտանիքից եմ, հայրս և հորեղբայրս նույնպես ֆուտբոլիստներ էին: Մեկ օր եղբայրս տուն դարպասապահի ձեռնոցներ բերեց, ինչը «կանխորոշեց» իմ ապագան: Դարպապահի կարիերա սկսեցի, ինչի համար շատ ուրախ եմ»:
«ԴԺՎԱՐ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ Է»
«Իրավիճակը գրեթե նույնն է ամբողջ աշխարհում: Դժվար ժամանակաշրջան է ինչպես ֆուտբոլիստների, այնպես էլ` երկրպագուների համար: Ստիպված ենք բավարարվել անհատական մարզումներով: Լավ է, որ ընտանիքս ինձ հետ է` Երևանում: Հուսով եմ, որ այս ամենը շուտով կավարտվի»:
«ԱԼԱՇԿԵՐՏԸ» ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է»
«Ես անկեղծորեն կարծում եմ, որ մենք լավագույն թիմը ունենք Հայաստանում և ամեն բան կախված է մեզանից: Սակայն ունենք նաև լավ մրցակիցներ հանձինս «Արարատ-Արմենիայի» և «Շիրակի»:
«Ալաշկերտում» հանդես գալով, իրոք, եվրագավաթային մեծ փորձ կուտակեցի, խաղացինք այնպիսի թիմեր դեմ, ինչպիսիք են «Սելթիկը», «Կլուժը», «Ստյաուան»: Կարծում եմ, որ այս տարի կկարողանանք հաջող ելույթ ունենալ Եվրոպայում, եթե, իհարկե, վիճակահանությունն էլ բարեհաճ գտնվի մեր նկատմամբ»:⠀⠀⠀

©2020 Armenian Soccer