Armenian Soccer
Armenian Soccer

«Փյունիկ» ՖԱ-ն պաշտոնական հայտարարություն է կատարել

«Փյունիկ» ՖԱ-ն Վանաձորի «Լոռիի»  ՀՀ  պրիմեր լիգայի առաջնությունում ելույթները  դադարեցնելու  վերաբերյալ   պաշտոնական հայտարարություն է  կատարել, որում մասնավորապես նշված է.
« «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը խորին ափսոսանքով ընդունեց «Լոռի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Թովմաս Գրիգորյանի որոշումը՝ կապված VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի խաղարկությունում թիմի ելույթների դադարեցման հետ։
Մեր ակումբը մշտապես աջակցում է Հայաստանի մարզերում ֆուտբոլի զարգացմանը։ Լոռու մարզը վերջին տարիներին մեծ զարգացում է գրանցել ֆուտբոլային ոլորտում, ինչը մեծացրել է հետաքրքրությունը առաջնության նկատմամբ։ «Լոռիի» գլխավոր և մանկապատանեկան թիմերի խաղերը մշտապես անցել են մեծ հետաքրքրությամբ և լի են եղել էմոցիաներով։
Հուսով ենք, որ այս որոշմամբ Լոռու մարզում ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրությունը չի պակասի, իսկ «Լոռի» ՖԱ-ն կշարունակի մարզում մանկապատենական ֆուտբոլի զարգացմանն ուղղված աշխատանքները»։

©2021 Armenian Soccer