Armenian Soccer
Armenian Soccer

«Փյունիկ» ՖԱ-ն պայմանագիր է կնքել 25-ամյա ուկրաինացի կիսապաշտպան Արտյոմ Գաբելոկի հետ

Երևանի «Փյունիկ» ՖԱ-ն պայմանագիր է կնքել 25-ամյա ուկրաինացի կիսապաշտպան Արտյոմ Գաբելոկի հետ։ Այս  մասին հայտնում են երևանյան ակումբի  մամուլի ծառայությունից:  
Գաբելոկը Դոնեցկի «Շախտյորի» սան է։ Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է Պոլտովայի «Վորսկլան»։
Գաբելոկը հանդես է եկել նաև   մինչև 16,17,18,19 և 20 Ուկրաինայի տարեկանների հավաքականներում։ Գաբելոկը «Փյունիկում» հանդես կգա 20 համարի ներքո։

©2020 Armenian Soccer