Armenian Soccer
Armenian Soccer

«Փյունիկ»-«Արարատ» հանդիպման օրը փոխվել է

Pyunik vs Ararat

 

ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը տեղեկացնում է, որ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի խաղացանկում կատարվել է փոփոխություն:

8-րդ տուրի «Փյունիկ»-«Արարատ» հանդիպումը նախապես նշանակված հոկտեմբերի 1-ի փոխարեն կկայանա սեպտեմբերի 27-ին: Սկիզբը՝ ժամը 20:00-ին:

Հանդիպման մրցավայրը չի փոխվել. խաղը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Փոփոխության պատճառը սեպտեմբերի 30-ին մարզադաշտում կայանալիք «Ալաշկերտ» — ՀԻԿ եվրագավաթային հանդիպումն է, ինչը ենթադրում է մարզադաշտում կատարվելիք նախախաղային, ինչպես նաև դրան հաջորդող տեխնիկական աշխատանքներ:

 

©2021 Armenian Soccer