Armenian Soccer
Armenian Soccer

«Փյունիկի» փոխնախագահ Թարխանովը աշխատանքի վերադառնելու մասին

ՀՀ բարձրագույն խմբի առաջնության մասնակից  Երևանի   «Փյունիկի» փոխնախագահ Ալեքսանդր Թարխանովը ռուսական լրատվամիջոցների տեղեկացմամբ   գտնվում է հիվանդանոցում:
«Թոքաբորբի հիվանդությամբ գտնվում եմ հիվանդանոցում: Հինգ անգամ կորոնավիրուսի թեստ եմ հանձնել, բայց պատասխանը բացասական էր: Այդ վիրուսով հիվանդ չեմ: Ինձ լավ եմ զգում, պարզապես թեթև մի փոքր ջերմում եմ:
Ընդհանրապես չեմ անհանգստանում: Թոքաբորբս միջին ծանրության է: Դեռ չեն ասում` երբ դուրս կգրեն: Առավոտյան դեղեր տվեցին: Կարող էի ընդհանրապես հիվանդանոց չպարկել, բայց որոշեցի գնալ այդ քայլին, հանգստանալ և մինչև վերջ ապաքինվել»,- championat.com-ի հետ զրույցում ասել է ռուս մասնագետը:
Նշենք, որ նախկին մարզիչը հիմա Ռուսաստանում է:
РИА Новости  լրատվական    ծառայության   հետ ունեցած հեռախոսազրույցում Թախարնովը հայտնել էր, որ իր ինքնազգացողությունն  արդեն լավ է.
Այժմ ինձ ավելի լավ եմ զգում:  Հաբեր եմ խմում, գիշերը քրտնում եմ, ջերմությունս  37 ասատիճանն է: Ինձ մոտ ծանր պնեվմոնիա  չէր, այլ  միջին ծանրության էր: կորոնավիրուսի բոլոր տեստերը բացասական են եղել: Իհարկե հաճելի չէ հիվանդանալը: Բժիշկները ինձ  հիվանդանոցից  դուրս գրելու ժամկետի մասին դեռ  չեն խոսում:
Հայաստանում շուտով մեր  թիմը վերսկսելու է մարզումները: Ես հենց առողջանամ անմիջապես կվերդառնամ Երևան, եթե  իհարկե  դա հնարավոր լինի: Գիտեք, որ առայժմ  երկրների  միջև հաղորդարկցությունը   չի վերականգնվել»:  

©2020 Armenian Soccer