Armenian Soccer
Armenian Soccer

«Փյունիկը» վաղը կմեկնի ԱՄԷ

Pyunik

 

Նախապատրաստվելով 2021/22թթ․ մրցաշրջանի երկրորդ հատվածին, «Փյունիկը» հունվարի 19-ից փետրվարի 13-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Արաբական Միացյալ Էմիրություններում։

Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը՝ VBET Training Camp-ի շրջանակներում «Փյունիկը» կանցկացնի նաև ստուգողական հանդիպումներ։ Մրցակից թիմերի անունները կհրապարակվեն ավելի ուշ։

Հիշեցնենք, որ 2021/22թթ․ մրցաշրջանի երկրորդ հատվածը «Փյունիկը» կմեկնարկի «Ալաշկերտի» դեմ խաղով։

 

©2022 Armenian Soccer