Armenian Soccer
Armenian Soccer

«Փյունիկը» համալրվել է բրազիլացի պաշտպանով

Երևանի «Փյունիկը» հայտարարել է հերթական նորեկի մասին:

««Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի։ Թիմին է միացել 30-ամյա բրազիլացի պաշտպան Բրունո Նասիմենտեն։

Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է Բահրեյնը ներկայացնող «Ալ-Հիդը»։ Նասիմենտոն հայտնի է նաև գերմանական «Քյոլնում» իր մրցելույթներով։ «Փյունիկում» բրազիլացի ֆուտբոլիստի խաղային համարը կլինի 3-ը։

«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող մրցելույթներ է մաղթում Բրունո Նասիմենտոյին»,-ասվում է ակումբի տարածած հաղորդագրությունում:

Bruno Nascimento join Pyunik

 

©2021 Armenian Soccer