Armenian Soccer
Armenian Soccer

Փետրվարի 3-ին «Սևանը» Վանաձորում ստուգողական հանդիպում կանցկացնի «Լոռիի» հետ

ՀՀ առաջնության մասնակից   թիմերը շարունակում են  նախապատրաստվել  ստուգատեսի  գարնանային հատվածին  ու   դրան  լավագույնս  պատրաստ  լինելու  նպատակով ստուգողական  հանդիպումներ են   անցկացնում:
Ինչպես հատնում են ՀՀ 1-ին խմբի ընթացիկ առաջնության  առաջատար «Սևանի»  լրատվական ծառայությունից, Արմեն Շահգելդյանի թիմը  փետրվարի 3-ին   նոր  մրցաշրջանի  իրենց  3-րդ ընկերական  հանդիպումը կանցկացնեն:  Նրանք Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի արհեստական խաղածածկով  մարզադաշտում  ժամը 14-ին կմրցեն ՀՀ պրիմեր լիգայի առաջնության մասնակից Վանաձորի «Լոռի»   հետ:
Նկատենք իր նախորդ երկու ստուգողական  խաղերում  Շահգելդյանի սարեը հանդիպել  էին  ՀՀ  պրիմեր լիգայի  առաջնության  մասնակիցների հետ: «Սևանը»   ընկերական  1-ին  խաղում 1:3 հաշվով զիջեց ՀՀ  կրկնակի չեմպիոն  «Արարատ Արմենիային»,  իսկ 2-րդ խաղում  1:2 հաշվով տանուլ տվեց  Գյումրիի «Շիրակին»:  

©2021 Armenian Soccer