Armenian Soccer
Armenian Soccer

Տրանսֆերային նորություններ «Նորավանքից»

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի նորեկ «Նորավանքն» այս օրերին խիստ ակտիվ համալրվում է նոր ֆուտբոլիստներով, ինչպես նաև՝ երկարաձգում պայմանագրերը մի շարք ֆուտբոլիստների հետ:

Մասնավորապես, ինչպես տեղեկացնում է թիմի ֆեյսբուքյան էջը՝ «Նորավանք» ՍԱ-ն երկարաձգել է պայմանագրերը թիմի ֆուտբոլիստներ Գագիկ Մաղաքյանի, Անդրանիկ Քոչարյանի, Արման Ասիլյանի, Բենյամին Նանա Տեչիեի, Քրիստիան Բոատենգի, Դանիիլ Պոլյանսկիի, Դավիդ Քուայեի, Գիդեոն Բոատենգի, Կարեն Նալբանդյանի, Նորայր Նիկողոսյանի, Նարեկ Ոսկանյանի և Սիմոն Օբոնդեի հետ։

Բացի այդ, թիմի կազմն են համալրել «Նոայի» արդեն նախկին պաշտպան, 22 ամյա Արման Մկրտչյանը, «Սևանի» հարձակվող, 23-ամյա էրիկ Պետրոսյանը, «Ալաշկերտի» կիսապաշտպան, 28-ամյա Դավիթ Մինասյանն, ինչպես նաև՝ 21-ամյա նիգերիացի կիսապաշտպան Ջուլիուս Դևիդ Ուֆուոման, ով հանդես է եկել «Լոռի» և «Փյունիկ» ակումբներում:

Իսկ ահա «Նորավանք» ՍԱ-ի դարպասապահ Լևոն Տեր-Մինասյանի՝ ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետն ավարտվել է ու չի երկարաձգվի։

 

Noravank SC

 

©2021 Armenian Soccer