Armenian Soccer
Armenian Soccer

Տիգրան Դավթյանը ստանձնեց Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզչի պաշտոնը

Գյումրիի   «Շիրակի»   լեգենդար ավագ,   2000-2004, և 2009-2015թթ իր հավատարիմ թիմի կազմում 260 հանդիպում անցկացրած , ու 43 գոլի հեղինակ դարձած 42-ամյա; Տիգրան Դավթյանն այսուհետ կգլխավորի «Շիրակ» ՖԱ-ն: Նա  այս պաշտոնում կփոխարինի  ակումբը 10 տարի ղեկավարելուց հետո այսօր Երևանի  «Արարատ» տեղափոխված Վարդան Բիչախչյանին: Այս  մասին իրազեկում են Գյումրիի թիմի լրտվական  ծառայությունից: Հիշեցնենք, որ Դավթյանը  «Շիրակից»  բացի հանդես է եկել նաև Երևանի «Միկայի»  և «Ուլիսի» կազմերում , ու 1 հանդիպում էլ անցկացրել է ՀՀազգային հավաքականի կազմում:
Վստահ ենք, որ Դավթյանի գլխավորությամբ ակումբի  ավանդույթները և համբավը կշարունակեն լինել բարձունքում:
Շնորհավորում ենք և մաղթում հաջողություններ առաջիկա եվրագավաթային հանդիպումներում և առաջնություններում:

©2020 Armenian Soccer