Armenian Soccer
Armenian Soccer

Տիգրան Բարսեղյանը ճանաչվել է մրցաշրջան -2020-ի «Աստանայի» լավագույն խաղացող

ՀՀ ազգային   հավաքականի   կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանն,ով ընթացիկ առաջնությունում    նորամուտն  էր նշել Ղազխաստանի առաջնության բրոնզե մեդալակիր դարձած  «Աստանայի» կազմում  երկրպագույների   շրջանում  անցկացված հարցման արդյունքներով  ճանաչվել է «Աստանայի»  մրցաշրջան- 2020 –ի լավագույն խաղացող:  
Նախ    1-ին փուլում ակումբի  VK   խմբում   կատարված հարցումով են   թիմի լավագույն խաղացողի 5  հավակնորդները`Տիգրան Բարսեղյանը, Մարին Թոմասովը, Աբզալ  Բեյսեբեկովը,  Նենադ Էրիչը  և  Մաքս  Էբոնգը:  2 -րդ փուլում ակումբի Instagram –ի էջում  շարունակել  է   քվերարկությունը: Հաշվարկներից  հետո   պարզվեց, որ առավելագույն   ձայները ստացել է   Բարսեղյանն, ով   էլ  ճանաչվել մրցսշրջան- 2020  «Աստանայի»  լավագույն խաղացող:
Ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է,  որ  Տիգրանը մասնակցել  է  թիմի 19 հանդիպման, որոնցում 3 գոլ է հեղինակել, ու  5 գոլային  փոխանցում է կատարել   ու բացի այդ  դարձել է թիմում առաջատար  իր   դեմ   մրցակցի խաղացողներ    թույլ տված    խախտումների շնորհիվ    վաստակած տուգանայիննների  հաշվարկով, այդ թվում մրցակցի տուգանային հրապարակում:  

©2020 Armenian Soccer