Armenian Soccer
Armenian Soccer

Տիգրան Բարսեղյանը Ղազախստանի չեմպիոն`«Աստանայի» կազմում 2-րդ գոլը հեղինակեց

Ղազախտանի բարձագույն խմբի առաջանության 7-րդ տուրի հանդիպումներին մասնակցեցին նաև ՀՀ ազգային հավաքական հրավիրված    մի քանի ֆւուտբոլիստները:Այսպես, Ղազախստանի   չեմպիոն «Աստանայի» կազմում  իր 2 –րդգոլը խփեց կիսպաշտպան Տիգրան Բարսեղյանը:Սակայն նրա թիմը  իր հարկի տակ ոչ-ոքի` 1:1խաղաց «Տարազի» հետ:  Բարսեղյանի թիմը 6 խաղից հետո վաստակած 11 միավորով 12 թիմների պայքարում ընթանում է 3 –րդտեղում :
Ընթացիկ առաջնությունում  հաջող  մեկնարկած  և  1-ին տեղում ընթացող «Կայրաթը» , որը օրերս ԵԼ-ի որակավորման 1-ին փուլում Ալմաթիում պայքարից դուրս մղեց ՀՀ փոխչեմպիոն «Նոային«,  թիմի նորեկ, բրազիլացի հայտնի ֆուտբոլիստ   Վագներ Լավի դուբլի շնորհիվ  արտագնա խաղում 3:1 հաշվով պարտության մատնեց «Օրդոբասին»: «Կայրաթի»  խաղացող Կամո Հովհաննիսյանը ասպարեզ    մտավ 66 –րդ րոպեին, երբ հաշիվն արդեն 3:1:
Առաջին անգամ ՀՀազգային հավաքական  դարպասապահ   Դավիթ Յուրչենկոյի թիմը  Կարագանդայի Շախտյորը»    մրցակցի հարկի տակ ոչ-ոքի 1:1 խաղաց «Օկժետեսի»  հետ: Նա ընդգրկված էր իր  թիմի մեկնարկային  կազմում  և  խաղին մասնակցեցատռանց փոխարինման:Այս թիմի կազմում ելույթ  ունեցող Ղազախստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Գևորգ Նաջարյանը հայտավորված էր,  բայց չմասնակցեցհանդիպմանը:
ՀՀ հավաքական  հրավիրված   «Տոբոլի»  պաշտպան Արման  Հովհաննիսյանը հայտավորված էր հանդիպմանը , բայց ասպարեզ չմտավ:Իսկ կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը ընդհանրպես հայտավորված  չ էր  խաղին:   «Տոբոլն»  արտագնա խաղում 1:2 հաշվով տանուլ տվեց «Կայսարին»: «Տոբոլի»  հայազգի գլխավոր մարզիչ Գրիգորի Բաբայանը դեռևս այնքան էլ չի վստահում իր թիմում խաղացող իր հայրենակիցներին:

©2020 Armenian Soccer