Armenian Soccer
Armenian Soccer

Տեր-Զաքարյանի «Մոնտպելյեն» 3-րդ անընդմեջ ոչ-ոքին խաղաց

Ֆրանսիայի 1-ին լիգայի առաջնության 33-րդ տուրում ՀՀ ազգային հավաքականի նախկին խաղացող Միշել Տեր-Զաքարյանի ղեկավարությամբ հանդես եկող «Մոնպելյեն» արտագնա խաղում ուժերը չափեց առաջնության առաջատար «Լիլի» հետ։

21-րդ րոպեին ֆրանսիացի հարձակվող Էնդի Դելոնն առաջ մղեց «Մոնպելյեին»: Խաղի ավարտից 5 րոպե առաջ այդ հաշիվը պահպանվում էր: 85-րդ րոպեին «Լիլի» բրազիլացի 24-ամյա հարձակվող Լուիս դե Արաուժոն վերականգնվեց հաշվի հավասարությունը, և խաղն ավարտվեց 1:1 հաշվով:

Սա վերջին 5 հանդիպումներում Տեր-Զաքարյանի անպարտելի թիմի խաղացած արդեն 4 ոչ-ոքին էր: Այն հնարավորություն տվեց «Լիլին» 33 խաղում գրանցած 70 միավորով պահպանելու մրցաշարի առաջատարի իր դերը: «Մոնպելյեն» վաստակած 47 միավորով 20 թիմերի պայքարում ընթանում է 8-տեղում:

Հերթական` 34-րդ տուրում «Մոնպելյեն» ապրիլի 25-ին մրցակցի հարկի տակ կհանդիպի «Նիսի» հետ, որը 43 միավորով զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը:

©2021 Armenian Soccer