Armenian Soccer
Armenian Soccer

Տեղեկություն «Փյունիկ» — «Ցրվենա Զվեզդա» խաղի տոմսերի վերաբերյալ

Փյունիկ Ցրվենա Զվեզդա

 

Օգոստոսի 9-ին, Չեմպիոնների Լիգայի 2022/23թթ․ խաղարկության որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի սերբական «Ցրվենա Զվեզդային»։

 

Երևանյան ակումբի մամուլի ծառայությունը տեղեկություն է հրապարակել տոմսերի վերաբերյալ։

 

«Խաղի տոմսերը կարող եք ձեռք բերել օգոստոսի 7-ին՝ ժամը 12:00-ից, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտի տոմսարկղերից։

 

Տոմսերի գները հետևյալն են`

Արևմտյան տրիբունա` 3000 դրամ

 

Արևելյան տրիբունա՝ 1000 դրամ

 

Հյուսիսային և հարավային տրիբունա՝ 500 դրամ։

 

Սիրով սպասում ենք բոլորիդ»,- գրված է ակումբի հայտարարության մեջ:

 

Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին խաղն ավարտվել է մրցակցի հաղթանակով` 5:0 հաշվով։

 

©2022 Armenian Soccer