Armenian Soccer
Armenian Soccer

Տաղանդաշատ կիսապաշտպան Աղվան Պապիկյանը համալրեց «Ալաշկերտի» կազմը

ՀՀ առաջնության բրոնզե մեդալակիր Երևանի  «Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան, ազգային թիմի թեկնածու Աղվան Պապիկյանի հետ:Այս մասիան իրազեկում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
Հայաստանում 26-ամյա ֆուտբոլիստը խաղացել է «Փյունիկում» և «Ուլիսում»: Պապիկյանը երկար տարիներ հանդես է եկել Լեհաստանում` պաշտպանելով տեղի «Լոձ», «Բելխատով», «Ռակով» և «Օլիմպիա» ակումբների գույները
Աղվանը ներկայացրել է Հայաստանի Մ-17 (3 խաղ, 1 գոլ), Մ-19 (9 խաղ, 2 գոլ), Մ-21 (17 խաղ, 1 գոլ) և ազգային (2 խաղ) հավաքականները:
Պապիկյանի նախորդ ակումբը Լեհաստանի 1-ին խմբի «Խոյնիչանկան» էր, որի կազմում հայ կիսապաշտպանը 25 հանդիպման է մասնակցել ավարտված առաջնությունում` դառնալով երեքական գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ:

©2020 Armenian Soccer