Armenian Soccer
Armenian Soccer

«Վեստ Արմենիա» ՖԱ-ն պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել

«Վեստ Արմենիա» ֆուտբոլային ակումբը ստիպված է հայտարարել գործունեության դադարեցման և Հայաստանի գալիք առաջնության չմասնակցելու մասին: Այս մասին իրազեկումեն երևանյան ակումբի  լրատվական ծառայությունից:

«Ափսոսանքով ենք տեղեկացնում, որ ֆինանսական խնդիրները խորացան կորոնավիրուսի համավարակի հետևանքով, ինչը հանգեցրեց այսպիսի վերջնական որոշման: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր ֆուտբոլիստներին, երկրպագուներին, այն անձանց, ովքեր եղել են թիմի մի մասնիկն ու կանգնած են եղել ակումբի կողքին: Հայկական ֆուտբոլի մասնակիցներին, թույլ տվեք` մաղթել անխափան շարունակություն և զարգացում` անկախ բոլոր խոչընդոտներից»,- նշված է ակումբի հայտարարության մեջ:

«Վեստ Արմենիա» 1-ին խմբի  առաջնության եզրափակիչ`31 –րդ տուրում  2:3 հաշվով «Արարատ-2»-ին  պարտվելուց    հետո  «Վեստ Արմենիան»   ստուգատեսում ի վերջո   զբաղեցրեց  4-րդ տեղը:

©2021 Armenian Soccer