Armenian Soccer
Armenian Soccer

Վարդան Բիխաչյան.«Ինչ-որ ցանկանում և նախատեսել էինք կարողացանք իրագործել խաղադաշտում»

Փետրվարի  25-ին  ՀՀ պրիմեր լիգային ընթացիկ առաջնության Չարենցավանի  5-րդ տուրից հետաձգված  «Արարատ» -«Արարատ-Արմենիա» սկզբունքային խաղում 1:0 հաշվով հաղթանակ տոնելուց   հետո «Արարատի»  գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը այսպիսի գնահատան տվեց  իր թիմի   ելույթին.
«Ինչպես և սպասում էինք շատ դժվար հանդիպու մստացվեց:Յարելիասել սա դերբի էր, տուրի կարևոր հանդիպումը: Փառք ու պատիվ տղաներին,ովքեր խաղի ամբողջ 90 րոպեների  ընթացքում կարողացան  կարգապահ ,բարձր կետրոնացվածությամբ   ֆուտբոլ խաղալ:Կարելի ասել ինչ որ ցականում   ու նախատեսել  էինք կարողացանք խաղադաշտում իրագործել:Տեսաք, որ 1-ին խաղակեսի վերջնամասից  սկսած  որոշակի խնդիրներ ունեցանք: Նախ փոխարինեցինք Ուրոշ Նենադովիչին , հետո ընդմիջմանը ցավեր ունեցավ ու փոխարինվեց նաև Մորի Կոնեն: Փառք ու պատիվ   նրանց փոխարեն   խաղադաշտ մտած տղաներին, ովքեր  ակրողացան  լրացնել այդ    բացը: Շատ բան չկա ասելու:Առաջնությունում  դեռ շատ խաղեր կան: Շատ կարևոր էր, որ այսօր կարողացանք հաղթել ու 3 միավոր վերցնել: Շարժվում   ենք առաջ:Մենք ուսումնասիրել էինք հակառակորդին:  Վերջին նախորդ ս խաղին էլ նույն մարտավարության էր խաղացել:Մենք տեղյակ էինք դրան և ըստ այդմ էլ կառուցեցինք մեր խաղը:Պապիկյանի արդյունավետ խաղի մասին ասեմ, որ դա զարմանալի  չէ: Ինքը կիսապաշտպան է, ու գոլեր խփելն  և  գոլային    փոխացումների  կատարելը նրա  պարտականությունների մեջ է մտում»:  

©2021 Armenian Soccer