Armenian Soccer
Armenian Soccer

Վարազդատ Հարոյանը վիրահատվել է

Vato

 

Հայաստանի ազգային հավաքականի և իսպանական «Կադիսի» ֆուտբոլիստ Վարազդատ Հարոյանը վիրահատվել է: Այս մասին տեղեկացնում ենք ֆուտբոլիստի՝ Instagram-ի իր էջում հրապարակված լուսանկարից, ինչպես նաև՝ «Կադիսի» տարածած հաղորդագրությունից: Վիրահատությունը տևել է 3 ժամ ու բարեհաջող է անցել:

Հիշեցնենք, որ Հարոյանը վնասվածք էր ստացել Օսլոյում՝ Նորվեգիայի հավաքականի հետ խաղի ընթացքում: Հետազոտության արդյունքում Վարազդատ Հարոյանի մոտ ախտորոշվել էր աջ նախաբազկի երկու կոտրվածք, որոնցից մեկը՝ տեղաշարժով:

Ֆուտբոլիստի ապաքինման ժամկետները դեռ հայտնի չեն:

Vato

 

©2022 Armenian Soccer