Armenian Soccer
Armenian Soccer

«Վանը» հաղթեց «Շիրակին» ու ոչ-ոքի խաղաց «Ալաշկերտի» հետ

Չարենցավանի «Վանը» վերջին 2 օրերին մրցաշրջանի վերսկսվելուն ընդառաջ ակտիվ նախապատրաստական աշխատանք է տանում:

Մասնավորապես նախօրեին չարենցավանցիները Չարենցավանի «Քաղաքային» մարզադաշտում ընկերական խաղի շրջանակում հանդիպեցին Գյումրիի «Շիրակի» հետ: Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 1:0 հաշվով: Միակ գոլի հեղնակը դարձավ «Վանում» փորձաշրջան անցնող ֆուտբոլիստը:

Իսկ արդեն այսօր Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում «Վանը» հյուրընկալվեց Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտին»: Խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով:

Մինչ մրցաշրջանի գարնանային հատվածի մեկնարկը «Վանը» նախատեսում է անցկացնել ևս 3 ստուգողական հանդիպում:

Փետրվարի 4` «Վան»-«Նորավանք» (Չարենցավանի Քաղաքային մարզադաշտ)

Փետրվարի 9` «ԲԿՄԱ»-«Վան» (Ավանի ֆուտբոլի ակադեմիա)

Փետրվարի 13` «Վան»-«Լեռնային Արցախ» (Չարենցավանի Քաղաքային մարզադաշտ):

 

 

©2022 Armenian Soccer