Armenian Soccer
Armenian Soccer

«Սևան» ՖԱ-ից հեռացել է՝ 8, փորձաշրջան է անցնում՝ 20 ֆուտբոլիստ

ՀՀ   1–ին խմբի ընթացիկ առաջնությունում  1 –ին շրջանի ավարտից հետո 17 թիմերի պայքարում 6 –րդ տեղում ընթացող «Սևանը»    երկկողմ
համաձայնությամբ խզել է պայմանագրերը 8 ֆուտբոլստների՝  Վիլմոնդ Օրացիուսի, Ռևիկ Եղիազարյանի,Պավել Պուլուկչուի, Անդրեյ Հլադիշի,Վլադիմիր Մելնիչենկոի,Բոգդան Ռյաբեցի,Դմիտրո Միշենինի և Դմիտրի Գայդարժիի հետ:Այս մասին տեղեցկացնում ենակումբի մամուլի ծառայությունից:
«Սևան» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում բոլոր ֆուտբոլիստներին, մաղթում հաջողություն կարիերայի հետագա ընթացքում։
Հավելենք, որ այս ընթացքում թիմում փորձաշրջան են անցնում 20 ֆուտբոլիստներ: Ավելի ուշ կհայտարարենք պայմանագրերի կնքման մասին:
Առաջիկա օրերին  «Սևանը»  հունվարի 25-ին ստուգողական խաղ կանցկացնի   «Փյունիկ-2» -ի, իսկ հունվարի 30-ին էլ՝  «Ուրարտու -2» -ի հետ:  Նկատենք, որ Սևնաի մարզչական շտաբը օրերս համալրել է ՀՀ  ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան ԱՐԹՈՒՐ  ԵԴԻԳԱՐՅԱՆԸ: Թիմի գլխավոր մարզիչն է Արմեն Սանամյանը:

©2020 Armenian Soccer