Armenian Soccer
Armenian Soccer

«Սևանի» կիսապաշտպան Էդվինաս Կլոնիունասը հրավիրվել է Լիտվայի երիտասարդական հավաքական

2021թ Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական    4-րդ  խմբի մրցաշարի    9–րդ տուրի շրջանակում  8 խաղից հետո 7 միավորով    6 թիմերի պայքարում նախավերջին`5 –րդ  տեղում ընթացող Լիտվայի երիտսարդական  ընտրանին նոյեմբերի 13-ին սեփական հարկի տակ`Վիլնյուսում  հյուրընկալելու է   առայժմ   իր ակտիվում  ոչ մի  միավոր չգրանցած  Սան Մարինոյի հավաքականին, իսկ         խմբային մրցաշարի եզրափակիչ`10 –րդ տուրում էլ `    նոյեմբերի 17-ին  արտագնա մրցավեճում    հանդիպելու է Խորվաթիայի հավաքականի հետ:
Այդ հանդիպումներին Լիտվայի երիտասարդական հավաքականի   կազմում    մանսակցելու է     հրավիրվել     ՀՀ  1 –ին խմբի առաջանության առաջատարներից`«Սևանի»  22 –ամյա  կիսապաշտպան Էդվինաս Կլոնիունասը:  125հազար եվրո  տրանսֆերային արժեք ունեցող   երիտասարդ այս  կիսապաշտպանը 2020թ սեպտեմբերից 16-ից  հանդես է գաիս «Սևանի»  կազմում: Վերջինս  ընդգրկվել ու   մասնակցել է Մ 17, 18, 19 և 21 տարեկանների Լիտվայի հավաքականների   հանդիպումներին:
Ընթացիկ շրջափուլում    նա Լիտվայի երիտասարդական հավաքականի պատիվը պաշտպանել  է ԵՎՐՈ-2021-ի ընտրական  փուլի խմբային  մրցաշարի բոլոր 8 խաղերում:
Երիտասարդ լիտվացի կիսապաշտպանը  «Սևանի» կազմում      կարճ ժամանակում    հասցրել է դառնալ   թիմի առանցքային խաղացողներից մեկն ու արդեն  անցկացրել է  4 հանդիպում, ընդ որում դրանցից վերջինում`   նոյեմբերի 1-ին    ՀՀ  1-ին խմբի առաջնության 12-րդ տուրի  «Ուրարտու 2-ի» հետ   մրցավեճում,  որն ավարտվել է 1:1հաշվով, Հայաստանում  իր 1 –ին  գոլն է հեղինակել:
Էդվինասը   Լիտվա մեկնելուց առաջ երեկ՝նոյեմբերի 7-ին  «Սևանի» կազմում մասնակցել է   նաև  ՀՀգավաթի խաղարկության  1/8-րդ փուլի  «Արարատի» հետ պատասխան  խաղին, որտեղ նրա թիմը զիջեց 1:3 հաշվով:   
Նա Կաունասի «ժալգիրիս»ակումբի  սան   է, իսկ Հայաստանն է եկել  Խորվաթիյաի 2 –րդ խմբի առաջնությունում հանդես եկող «Բիյելո Բրդո» ակումբից:

©2020 Armenian Soccer