Armenian Soccer
Armenian Soccer

«Սևանը» 2021թ իր առաջին հաղթանակը տոնեց

ՀՀ  1-ին խմբի առաջանության առաջատար «Սևանը»   ստուգատեսի 2 –րդ  հատվածի նխապտասրատության շրջանում այսօր Երևանի «Փյունիկի   մարսդպրոցի արհեստական խոտածածյովմրզադաշտում ստուգողական խաղում   մրցեց 1-ին խմբի առաջանության մասնակից Երևանի «Փյունիկ-2»-ի հետ , որը հանդես է գալիս  Աշոտ Ավետիսյանի ղեկավարությամբ: «Սևանը»   կարողացավ 7:3 հաշվով պարտության մատնել  մրցակցին, ընդ որում  գոլերից  3-ը Արմեն Շահգելդյանի  գլխավորած թիմի ֆուտբոլստները խփեցին  11 մետրանոցների անվրեպ իրացումով: Սա Շահգելդյանի  թիմի 2021թ տարած առաջին հաղթանակն էր: Մինչ այս «Սևանը» ընկերական  5հանդիպումներ էր անցկացրել ՀՀ պրիմեր լիգայի առաջնության մասնակից թիմերի հետ, ու  դրանցից միայն »Լոռիի» հետ էր գոլազուրկ ոչ-ոքի խաղացել. Մյուս 4 խաղերում պարտվել էր:  «Շիրակին» զիջել էր էր`1:2,ՀՀգործող չեմպիոն `«Արարատ -Արմենիային»`1:3, «Ալաշկետին»`0:3,  «Ուրարատին»`0:1հաշվով:
ՀՀ  1-ին  խմբի առաջնության  խաղացանկի համաձայն   «Սևանը»  ստուգատեսի  2-րդ հատվածի  1-ին խաղը` 19-րդ տուրի  շրջանակում   մարտի 6-ին  անցկացնելու է  «Արարատ-2»-ի  հետ: Մինչ այդ  Շահգելդյանի  թիմը   ըստ նախնական պայմանավորվածության փետրվարի 26-ին ստուգողական խաղում  նպատակ ունի  ուժերը  չափելու  ՀՀ փոխչեմպիոն «Նոայի»  հետ:

©2021 Armenian Soccer