Armenian Soccer
Armenian Soccer

«Սևանը» 10-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց

ՀՀ 1-ին խմբի ընթացիկ առաջնության 27-րդ տուրի շրջանակում ստուգատեսի առաջատար «Սևանը» Սիսիանի քաղաքային մարզադաշտում հյուրընկալվեց 6-րդ տեղում ընթացող «Լեռնային Արցախին»: Հանդիպման 5-րդ րոպեին տուգանայինից խփած գոլի շնորհիվ Արմեն Շահգելդյանի ղեկավարությամբ ելույթ ունեցող «Սևանը»: 88-րդ րոպեին հաշիվը 11 մետրանոցից անվերպ իրացումով կրկնպատեց Նարեկ Պետրոսյանը`2:0: Սա Շահգելդյանի թիմի տարած արդեն թվով 10-րդ անընդմեջ հաղթանակն էր: «Սևանը» անցկացրած 23 խաղերում իր ակտիվում գրանցած 56 միավորով պահպանեց մինաձնյա առաջատարի դերը:

27-րդ տուրի շրջանակում «Սևանին» հետապնդող «Վեստ Արմենիան» Էջմիածնի ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում անցկացված խաղում 0:1 հաշվով զիջեց մրցաշարային աղյուսակը եզրափակող «Արարատ-Արմենիային»: «Փյունիկ-2»-ն էլ Գյումրիում 3:0 հաշվով առավելության հասավ «Շիրակ-2»-ի նկատմամբ:

©2021 Armenian Soccer