Armenian Soccer
Armenian Soccer

«Սևանը» ստուգողական խաղում մեկ խաղակես դիմադրեց ՀՀ կրկնակի չեմպիոն «Արարատ-Արմենիային»

Օգտվելով   ազգային   հավաքականների    հանդիպումներով պայամանավորված   խաղադադարից    ՀՀ առաջնության թիմերը ընկերական հանդիպումներ են անցկացնում: Այսօր` նոյեմբերի   16-ին   ՀՀ կրկնակի  չեմպիոն     իսպանացի   մասնագետ Դավիդ Կապանիայի  ղեկավարությամբ հանդես  եկող  Երևանի «Արարատ-Ամենիան»    Երևանի   ՀՖՖ ակադեմիա մարզադաշտում ստուգողական  հանդիպում անցկացրեց     ՀՀ   1-ին խմբի առաջնության մասնակից  «Սևանի»   հետ: ՀՀ ազգային   հավաքականի   նախկին  խաղացող Արմեն Շահգելդյանի ղեկավարությամբ  հանդես եկած  Սևանը  1-ին    խաղակեսում  հաջող անցկացրեց: 25-րդ րոպեին սևանցի Վիուլեն Այվազյանը բացեց   խաղի հաշիվը: «Սևանը»     1-ին խաղակեսում   յաջողությամբ   դիմադրեց  ՀՀ  կրկնակի չեմպիոն  «Արարատ-Արմենիային»: 2-րդ խաղակեսում իր  բարձր կարգի հաշվին Կամպանիայի   սաներ 3 անպատասխան   գնդակ խփեցին   և հաղթեցին  3:1 հաշվով: «Արարատ- Արմենիայի» կազմում  առաջինը  գոլի հեղինակ դարձավ Ջեյսոն Մարտինեզը, իսկ Յուսուֆ Օտուբանջոն դուբլ ձևակերպեց:

©2020 Armenian Soccer