Armenian Soccer
Armenian Soccer

«Սևանը» Գյումրիում հաղթեց «Շիրակ-2»-ին և բարձրացավ 3-րդ հորիզոնական

ՀՀ  1-ին  խմբի   առաջնության     15 –րդ տուրի  շրջանակում    բարձրագույն խմբի ուղեգիր նվաճել նպատակ ունեցող  ՀՀ ազգային հավաքականի նախկին խաղացող Արմեն Շահգելդյանի  ղեկավարությամբ  հանդես եկող «Սևանը»    Գյումրու քաղաքային  խաղադաշտում հյուրընկավեց «Շիրակ -2»-ին: Հանդիպումն անցավ սևանցիների   նկատելի առավելությմաբ,  ու նրանք էլ այն  շահեցին 3:0 հաշվով: Նկատենք, որ  այս թիմերի 1 –ին շրջանի  Աշտարակի  «Քասախի մարզիկ մարզադաշտում  4-րդ տուրի    օգոստոսի 29-ի խաղում էլ  նույն 3:0 հաշվով դարձյալ հաղթել էր «Սևանը»:Միակ   տարաբերությունն , թերևս այն էր,  թե այն  ժամանակ սևանցիները  ելույթ  էին ունենում    Արմեն Սանամյանի  ղեկավարությամբ:
Այս հաղթանակից հետո  11 խաղում վաստակած 22 միավորով Շահգելդյանի թիմը    հավասարվեց  նույնպիեսի արդյունք գրանցած  «Վեստ Արմենիային» ,սակայն   քանի որ   վերջինիս  խփած  և բաց թողած գնդակների տարբերությամբ զիջում են,հանգրվանեցին 3 –րդ հորիզոնականում:Հաջորդ` 16 –րդ տուրում   «Սևանը» սեփկան հարկի տակ `ՄԶՀՀԿ նախկին («Միկայի») մարզադաշտում կընդունեն «Արարատ-Արմենիա- 2»-ին:

©2020 Armenian Soccer