Armenian Soccer
Armenian Soccer

Սոսլան Կագերմազով. «Կանցնենք հաջորդ փուլ, այլ կերպ չի էլ կարող լինել …»

ՀՀփոխչեմպիոն «Նոայի»  պաշտպան Սոսլան Կագերմազովը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է նոր մրցաշրջանում թիմի հեռանկարների, ծանր վնասվածքից վերականգնվելու, Եվրոլիգայում «Նոայի»  ակնկալիքների, նաև՝ երկրպագուների ու իր ծրագրերի մասին .
-Արդեն մեկ տարի «Նոայում»  ես: Այս ժամանակահատվածում թիմը զգալի հաջողությունների հասավ ՝ նվաճելով առաջնության գավաթն ու արծաթե մեդալները: Ո՞րն է, ըստ քեզ, թիմի հաջողության գաղտնիքը:   
— Իսկապես, թիմի հետ լավ արդյունքի հասանք: Կարծում եմ, որ դա առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ մենք ունենք լավ, համակարգված թիմ և մարզչական շտաբ, որի ներքո յուրաքանչյուրս ինչ-որ առումով առաջընթաց է արձանագրել ու դարձել ավելի լավը․․․ —
— Ինչպե՞ս ես գնահատում քո խաղը, աջ եզրային պաշտպանի դիրքում հաճախ նաև միանում ես թիմի գրոհներին…
– Ես չէ, որ պետք է գնահատեմ իմ խաղը, դրա համար կա մարզչական շտաբ, բայց ուզում եմ ասել, որ մեր մարզչի հետ խաղը կառուցված է այնպես, որ եզրերը միշտ շատ ակտիվ են, պաշտպանները չեն սահմանափակվում թիկունքում խաղալով, այլ հանդես են գալիս ամբողջ եզրով, իսկ ես հենց այդպիսի ֆուտբոլ եմ նախընտրում…
— Ինչպես կգնահատես Հայաստանի ֆուտբոլի մակարդակը, ո՞ր թիմերը, քո կարծիքով, այս տարի կպայքարեն չեմպիոնության համար։ — Հայաստանի առաջնության մակարդակն տարեցտարի բարձրանում է, կարծում եմ, որ դա նկատելի է, և թիմերն ամեն տարի ուժեղանում են: Այս տարի, կարծում եմ, կլինեն մի քանի թիմեր, որոնք պայքարելու են չեմպիոնության համար, նույն «Ուրարտու»-ն շատ լավ է հզորացել, «Արարատ-Արմենիա»-ն, «Ալաշկերտ»-ը, և, իհարկե, մենք՝ կանենք ամեն ինչ, որպեսզի հասնենք լավագույն արդյունքի …
— «Նոա»-ն դավանում է հարձակողական, արագ և դիտարժան ֆուտբոլ, միևնույն ժամանակ, որպես հաջողության կարևոր գործոն, փորձագետները նշում էին մրցաշրջանի ընթացքում թիմի հուսալի պաշտպանությունը: Կհաջովի՞ սա պահպանել:
— Մենք փորձում ենք հարձակողական, արագ ֆուտբոլ խաղալ, բայց նաև չենք էլ ցանկանում հրաժարվել դիրքային ֆուտբոլից: Լավ է, որ անցած մրցաշրջանում մենք լավ աշխատանք կատարեցինք պաշտպանությունում, չնայած սխալներ էլ, իհարկե, տեղի ունեցան: Այս մրցաշրջանում մենք կփորձենք էլ ավելի ամրապնդել խաղը պաշտպանությունում: Նաև ակումբի առաջ խնդիր է դրված յուրաքանչյուր խաղում առավելագույն միավորներ վաստակել, այնպես որ մենք ամեն խաղի պիտի ձգտենք ամեն ինչ անել դրա համար:
— Նոր, այդ թվում՝ պաշտպանական ոճի խաղացողների գալով, կարծես, ավելացել է մրցակցությունը թիմում։ Ինչպե՞ս ես գնահատում համագործակցություը, փոխըմբռնումը թիմակիցների միջև:
— Այս տարի «Նոա»-ում մրցակցությունը ավելացավ հենց պաշտպանությունում, բայց դա դեռ որևէ մեկին չի խանգարել։ Ես հավատում եմ, որ առողջ մրցակցությունը օգնում է խաղացողներին իրենց ավելի վստահ զգալ թիմում:
— Կորոնավիրուսի ազդեցությունը դեռ զգացնել է տալիս, գոնե մինչև սեպտեմբերի կեսերը Հայաստանում թիմերը ստիպված կլինեն խաղալ առանց երկրպագուների: Ու քանի որ հանդիսատեսից խոսք եղավ, քո խաղին հետևում և քեզ երկրպագում են նաև քո հարազատ քաղաքի՝ Նալչիկի «Սպարտակ»-ի ֆաները․․․
— Թագավարակը ազդեց ֆուտբոլի վրա ամբողջ աշխարհում, դժվար է խաղալ առանց երկրպագուների, հիմա մենք պետք է այդպիսի միջոցներ ձեռնարկենք, բայց, իհարկե, մենք բոլորս իսկապես անհամբերությամբ ենք սպասում, երբ երկրպագուները կարող են վերադառնալ տրիբունաներ, սա մեզ համար շատ կարևոր է: Այո՛, շատ հաճելի է, որ հայրենի հողից մարդիկ հետևում են իմ խաղին․․․ շատ շնորհակալ եմ նրանց, և այո՛, ես շատ ուրախ եմ, որ ինձ այսպես են վերաբերվում, և ես Նալչիկի «Սպարտակ»-ին մաղթում եմ մեծ հաջողություն այն մրցաշարում, որտեղ նրանք խաղում են …
— Անդրադառնանք Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի «Կայրաթ»-ի դեմ դիմակայությունը: Նախօրեին Մինկսի «Դինամո»-ն Չեմպոնների լիգայի որակավորման փուլում հաղթեց «Աստանա»-ին, ինչը հայ ֆուտբոլասերների շրջանում դիտարկվեց որպես խաղային պրակտիկայի բացակայության արդյունք և թույլ տվեց պնդել, որ «Նոան»  նույնպես կարող է հաղթահարել ղազախական արգելքը։
— Ակնկալիքներն իրականում շատ մեծ են: Քանի որ մեզանից շատերը, ավելի ճիշտ՝ մեծամասնությունը, երբեք չի մասնակցել այս մակարդակի խաղերի, հետևաբար բոլորը շատ կենտրոնացած են, չնայած այն բանին, որ մենք ունենք շատ լուրջ մրցակից, ոչ-ոք երկյուղախություն չունի, բոլորը պատրաստվում են լավ խաղի, և, իհարկե, մենք հույս ունենք, որ կանցնենք հաջորդ փուլ, այլ կերպ չի էլ կարող լինել …
— Եվ վերջում, որո՞նք են ապագայի համար քո ծրագրերը՝ կարճաժամկետ ու երկարաժամկետ:
— Ֆուտբոլն այնպիսին է, որ չի կարելի երկարաժամկետ պլաններ կազմել: Իհարկե, ես ուզում եմ կատարելագործվել, զարգանալ որպես ֆուտբոլիստ և խաղալ թոփ թիմերում և առաջնություններում։ Մենք աշխատում ենք այստեղ և հիմա, այնպես որ՝ արդյունքների կհասնեմ «Նոա» թիմի հետ:

©2020 Armenian Soccer