Armenian Soccer
Armenian Soccer

«Սլովանը» ոչ-ոքի խաղաց, Բարսեղյանը մտավ փոխարինման

Slovan vs Spartak

Սլովակիայի առաջնության 22-րդ տուրում Տիգրան Բարսեղյանի «Սլովանը» սեփական հարկի տակ ընդունեց «Սպարտակ Տրնավային»։

Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով՝ 0:0։

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը տանտերերի կազմում փոխարինման դուրս եկավ հանդիպման 73-րդ րոպեին։

Այս խաղից հետո «Սլովանը» 53 միավորով շարունակում գլխավորել մրցաշարային աղյուսակը։

 

 

©2022 Armenian Soccer