Armenian Soccer
Armenian Soccer

Սամվել Հակոբյան. «Կաշխատեմ միշտ դերակատարություն ունենալ հաղթանակներում»

«Ուրարտու-2»-ի հարձակվող Սամվել Հակոբյանը երկար դադարից հետո խաղադաշտ մտավ 19-րդ տուրի՝ «Ալաշկերտ-2»-ի հետ խաղում ու գոլի հեղինակ դարձավ։ Ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում ֆուտբոլիստը խոսել է խաղի մասին ու կիսվել իր տպավորություններով․

Խաղի ու խփած գոլի մասին

Ուզում եմ նախևառաջ շնորհավորել բոլորիս այս հաղթանակի կապակցությամբ։ Իմ կարծիքով՝ մենք տիրում էինք նախաձեռնությանը գրեթե ողջ խաղի ընթացքում, մրցակիցը պաշտպանվում էր, առաջին խաղակեսում, այնուամենայնիվ, մեկ գոլ խփեցինք, երկրորդում՝ ևս երկուսը, և հաղթեցինք։ Լավ խաղ ցույց տվեցինք, պետք է նման կերպ շարունակենք ու հնարավորինս շատ միավորներ վաստակենք։ Ուրախ եմ, որ գոլի հեղինակ դարձա ու իմ դերակատարությունն ունեցա այսօրվա հաղթանակի գործում, կաշխատեմ մշտական դարձնել»։

Թիմի ու իր մարզավիճակի մասին

Գարնանային հատվածում արդեն 2 հաղթանակ ենք տոնել, կարծում եմ՝ թիմը լավ վիճակում է, կփորձենք ամեն խաղում ցուցադրել մեր ամենաստացված ու լավ ֆուտբոլը։ Մարզավիճակս նորմալ եմ գնահատում, կրկին բավական երկար ժամանակով դուրս մնացի վնասվածքիս պատճառով, պետք է աստիճանաբար կայունացնեմ խաղս, հուսով եմ՝ նորից նման խնդրի առաջ չեմ կանգնի…

©2022 Armenian Soccer