Armenian Soccer
Armenian Soccer

Ռաֆայել Նազարյան. «Խաղի հաշիվը չի համապատասխանում խաղի բնույթին»

Rafael Nazaryan

 

Հայաստանի U21  հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը Սերբիայի թիմին 1:4 հաշվով պարտվելուց հետո պատասխանել է լրագրողների հարցերին:

 

Խաղի հաշվի մասին

Խաղի հաշիվը բացարձակ չի համապատասխանում խաղի բնույթին, բայց դե ֆուտբոլը արդյունքով է «չափվում»:

Ժիրայր Շաղոյանի մասին

Ժիրայրը խաղային ռիթմից ընկած է: Նա իր թիմում ամբողջական խաղեր չի անցկացնում: Էդ թիմի խնդիրն է: ՈՒ դրանով է պայմանավորված էն, որ իր ֆունկցիոնալ վիճակը համապատասխան չէ:

Ուկրաինացիների ու սերբերի տարբերության մասին

Մենք Ուկրաինայի թիմին զիջում էինք թե՛ որակական ու թե ուժային առումով, բայց սերբերին չէինք զիջում: