Armenian Soccer
Armenian Soccer

Պաշտոնական . Ջիվան Չիլոյանցը «Արմավիրը» հանել է ՌԴ ՖԱԼ-ի ընթացիկ առաջնությունից

ՌԴ ազգային լիգայի ՝ ՖԱԼ-ի  ընթացիկ  առաջնության մասնակից «Արմավիր» ՖԱ-ի մամուլի ծառայությունը հանդես եկել պաշտոնական հայտարարությամբ,  որում ակումբի նախագահ Վալենտին Կլիմենկոն  հայտնել է.
« «Արմավիր» ՖԱ-ի hարգելի  երկրպագուներ, ակումբի աշխատակիցներ, ֆուտբոլիստներ, գլխավոր մարզիչ և նրա շտաբ:
Ես պետք է տեղեկացնեմ ձեզ, որ այն պատճառով, որ «Արմավիր» ՖԱ-ն չի կարող կատարել 2020/2021 մրցաշրջանի արտոնագրման   բոլոր պայմանները, ներառյալ ակումբի ակադեմիայի ատեստավորումը  (դուք պահանջվող  նորմերին և չափանիշներին կարող եք ծանոթանալ   փաստաթղթեր հղումով ), ինչպես նաև անկանխատեսելի իրավիճակի հետ կապված  ՖԱԼ-ի   առաջնության խաղերի շարունակության առումով ՝ Ջիվան  Գրիգորովիչ Չելոյանցը որոշեց հանել «Արմավիր» ՖԱ-ն ՖԱԼ-ի առաջնությունից:

Ակումբը գոյություն ունի բացառապես Ջիվան  Գրիգորիչի  կողմից կատարված նվիրատվությունների հիման վրա»:
Այս պահին մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի «Արմավիր» ՖԱ-ն շարունակի գոյություն ունենալ պրոֆեսիոնալ ֆուտբոլում: Ակումբը, ամենայն հավանականությամբ, կսկսի նոր մրցաշրջանը ՖԱԼ-ում»:
Հիշեցենք, որ  Արմավիրի  գլխավոր մարզիչն է Արսեն Պապիկյանը, տեխնիկական տնօրենը՝Մարատ  Հովհաննիսյանը, իսկ  հասարակության  հետ  կապերի գծով տնօրենը՝ Հրայր Վանյանը:Թիմի կազմում 2011թ ապրիլի 20-ից  հանդես է գալիս   ակումբի վետերան՝ 36 –ամյա կիսապաշտպան Էդուարդ  Լուսիկյանը:
Հավելենք, որ  «Արմավիրը» ՌԴ   ՖԱԼ-ի   ընթացիկ առաջնությունում 27 տուրից հետո վաստակած 30 միավորով ընթանում էր մրցաշարային աղյուսակի 12 –րդ հորիզոնականում:

©2020 Armenian Soccer