Armenian Soccer
Armenian Soccer

ՉԼ. «Փյունիկը» ջախջախիչ պարտություն կրեց «Ցրվենա Զվեզդայի» դեմ առաջին խաղում

Ցրվենա Զվեզդա Փյունիկ

 

Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլի առաջին խաղում «Փյունիկը» արտագնա հանդիպում անցկացրեց սերբական «Ցրվենա Զվեզդայի» հետ։

 

Երևանյան թիմը մրցակցի դաշտում ջախջախիչ պարտություն կրեց ` 0:5 հաշվով։

 

Տանտերերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Օսման Բուխարին։ Մեկական գոլերով էլ աչքի ընկան Կինգս Կանգվան և Ստեֆան Միտրովիչը։

 

Հաշվի առնելով գրանցված արդյունքը, «Փյունիկը» հաջորդ փուլ դուրս գալու շանսեր գրեթե չունի։

Հավելենք, որ այս փուլում պարտվելու դեպքում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը կշարունակի ելույթները Եվրոպա լիգայում։

 

Սերբական թիմի դեմ պատասխան խաղը կկայանա օգոստոսի 9-ին Երևանում և կմեկնարկի 21:00-ին։

 

©2022 Armenian Soccer