Armenian Soccer
Armenian Soccer

«Ուրարտու-2»-ի ավագը՝ նախապատրաստական փուլի մասին

Felix Khachatryan

 

«Ուրարտու-2»-ը շարունակում է ուսումնամարզական հավաքը Ռուսաստանի Սոչի քաղաքում։ Թիմն արդեն 2 ստուգողական հանդիպում է անցկացրել, ևս 2-ն էլ սպասվում է։

«Ուրարտու-2»-ի ավագ Ֆելիքս Խաչատրյանն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում պատմել է հավաքի ընթացքի մասին.

Սոչիում ընթացող հավաքի մասին

Շատ լավ ուսումնամարզական հավաք ենք անցկացնում, պայմաններն էլ նպաստում են այն արդյունավետ դարձնելուն։ Թիմում մթնոլորտը շատ լավ է, մարզումներ ենք անցկացնում։ Փառք Աստծո չունենք շատ վնասվածք ստացած ֆուտբոլիստներ, և ամբողջ կազմով պատրաստվում ենք առաջնության վերսկսմանը։

Ստուգողական հանդիպումների մասին

Երկու ստուգողական հանդիպում արդեն անցկացրել ենք, երկու թիմերն լավ մրցակիցներ էին, կարգապահ ու թիմային ֆուտբոլ էին խաղում։ Երկրորդ խաղն ավելի դժվար ստացվեց, բավական փորձառու ֆուտբոլիստների դեմ էինք խաղում։ Չնայած նրան, որ պարտվեցինք, մեր հավաքի նպատակն այստեղ հաղթելը չէ, կարևոր է ճիշտ պատրաստվել առաջնությանը, որպեսզի լավ հանդես գանք գարնանային հատվածում։ Մեզ ևս 2 հանդիպում է սպասվում, բայց դեռևս չգիտենք՝ մրցակիցներն ովքեր են։ Պատրաստվում ենք նույն տրամադրությամբ ու ոգևորվածությամբ։

 

 

©2022 Armenian Soccer