Armenian Soccer
Armenian Soccer

«Ուրարտու» ՖԱ-ում 5-15տարեկան երեխաների ընդունելությունը շարունակվում է

Երևանի «Ուրարտու» ՖԱ-ի  ակադեմիան հայտարարում է նոր ընդունելություն՝ 2005-2015 թթ  ներառյալ ծնված տղաների, ինչպես նաև աղջիկների համար։ Այս մասին հայտնում են երևանյան ակումբի մամուլի ծառայությունից: Ընդունելության հայտ լրացնելու համար անհրաժեշտ է այցելել Ջիվանի 2 հասցեում գտնվող «Ուրարտու» ֆուտբոլային ակումբ ցանկացած աշխատանքային օր՝ ժամը 14։00-18։00-ն։
Ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերն են՝ անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճեն, 3×4 չափի մեկ լուսանկար, ինչպես նաև բժշկական տեղեկանք, որը թույլ կտա երեխային զբաղվել սպորտով։
Մանրամասների համար զանգահարել 060-44-57-12 հեռախոսահամարով կամ գրել մեր էլեկտրոնային հասցեին fcurartuyerevan@gmail.com։

©2020 Armenian Soccer