Armenian Soccer
Armenian Soccer

«Ուրարտու» ՖԱ-ն և ՀՖԿՍՊԻ-ն համագործակցության հուշագիր կնքեցին

Ֆուտբոլի միջազգային օրը՝ դեկտեմբերի 10-ին  Երևանի «Ուրարտուն» հուշագիր կնքեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ՀՖԿՍՊԻ-ի   հետ։ Այս մասին իրազեկում է   «Ուրարտուի»  մամուլի ծառայությունը:
Այս համագործակցությունն իրենից ենթադրում է ուսանողների, դասախոսական և մարզչական անձնակազմի վերապատրաստում, փորձի փոխանակում։
Ինստիտուտի ուսանողները պրակտիկա անցնելու հնարավորություն կստանան «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում, իսկ «Ուրարտուի» մարզչական անձնակազմն ու աշխատակիցները կվերապատրաստվեն բուհում։

©2020 Armenian Soccer