Armenian Soccer
Armenian Soccer

«Ուրարտուն» օգոստոսի 8-ին ստուգողական խաղում կմրցի «Ալաշկերտի» հետ

Նոր մրցաշրջանին նախապատրաստվողԵրևանի  «Ուրարտուն»  վաղը` օգոստոսի  8 –ին  նախապատրաստական շրջանի ևս մեկ ստուգողական հանդիպում կանցկացնի, որի ընթացքում ուժերը կչափի «Ալաշկերտի»  հետ։Այս մասին տեղեկացնում են «Ուրարտուի»   մամուլի ծառայութունից:
Հանդիպումը կկայանա   Երևանի «Ալաշկերտ» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 11։00-ին։Խաղն անցկացվելու է առանց հանդիսականների։
Նկատենք, որ  օգոստոսի 6 -ին անցկացրած  ստուգողական խաղում Եղիշե Մելիքյանի ղեկավարությամբ ելույթ  ունեցող  ՀՀառաջնության բրոնզե մեդալակիր «Ալաշկերտը»  2:0  հաշվով հաղթեց  1-ին խմբի ներկայացուցիչ ԲԿՄԱ-ին:  «Ալաշկերտի» կազմում աչքի ընկան թիմի նորեկ Պերդիգաոն և Տիագո Գալվաոն:

©2020 Armenian Soccer