Armenian Soccer
Armenian Soccer

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ՎՍՏԱՀ ՀԱՂԹԱՆԱԿ ՏՈՆԵՑ «ՎԱՆԻ» ՆԿԱՏՄԱՄԲ

VBET Հայաստանի պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Ուրարտուն» հոկտմբերի 19-ին  սեփական հարկի տակ ընդունեց Չանցավանի«Վանին»:  Մեկնարկային րոպեները բավական լարված ստացվեցին։ Ակտիվորեն գրոհում էին երկու թիմերն էլ։
23-րդ րոպեին Աննան Մենսայի՝ խորքից կատարած փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Ջոնել Դեսիրեն։
Առաջին խաղակեսի վերջնամասում մեր տղաները ևս մեկ գոլ խփելու հնարավորություն ունեին։ Երկու անկյունայիններից մեկի ժամանակ հյուրերի դարպասապահ Հենրի Ավագյանը դուրս բերեց գնդակը, իսկ մյուսում Դմիտրի Գուզի հարվածը բարձր ընթացավ։ Թիմերն ընդմիջման գնացին «Ուրարտուի» նվազագույն առավելությամբ՝ 1-0։
Երկրորդ խաղակեսի մեկնարկից 2 րոպե անց «Ուրարտուի» ֆուտբոլիստները 11-մետրանոցի իրավունք են վաստակում, սակայն դիպուկ իրացնել այն Ջոնել Դեսիրեին չի հաջողվում. դարպասապահը կարողանում է որսալ գնդակը։
Հյուրերի կազմում էլ հաշիվը հավասարեցնելու փայլուն հնարավորություն ուներ փոխարինման դուրս եկած Ստանիսլավ Եֆիմովը, սակայն գնդակն անցավ դարպասաձողի կողքով։
Իսկ խաղի ավելացված ժամանակում Ջոնել Դեսիրեն դուբլ ձևակերպեց՝ վերջակետ դնելով թիմի վստահ հաղթանակին։
Այսպիսով, Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմը հերթական կարևոր միավորները վաստակեց առաջնությունում։
«ՈՒՐԱՐՏՈՒ» — «ՎԱՆ»՝ 2:0(1:0)
1:0 Ջոնել Դեսիրե (23′), 2:0 Ջոնել Դեսիրե (90+’):
Այս  տուրի «Ալաշկերտ» – «Փյունիկ» խաղում գոլազուրկ ոչ-ոքի գրացվեց:

©2020 Armenian Soccerr