Armenian Soccer
Armenian Soccer

Ուրարտուն» ստուգողական 1-ին խաղում պարտվեց ՀՀ 1-ին խմբի ներկայացուցիչ՝«Լոկոմոտիվին»

Կարանտինային խաղադադարից հետո ՀՀ բարձրագույն խմբի առաջնության մանսակից Երևանի «Ուրարտուն»  սեփական մարզաբազայի խաղադաշտում անցկացրեց ստուգողական առաջին հանդիպումը։ Մրցակիցը 1-ին խմբի առաջնությունը ներկայացնող Երևանի «Լոկոմոտիվն» էր։
Ինչպես հայտնում են «Ուրարտուի»  լրատվական ծառայությունից, խաղն ավարտվել է  «Լոկոմոտիվի» հաղթանակով 2:1 հաշվով։ «Ուրարտուի» կազմում միակ գոլը հեղինակել է  Սեմյոն Սինյավսկին հանդիպման 6-րդ րոպեին:
Գոլերը՝ 1:0 Սիմյոն Սինյավսկի (6’ 11մ), 1:1 Յուրի Գլյուշչուկ (28’), 1:2 Արտեմ Ֆիլիպենկո (79’ 11մ):

©2020 Armenian Soccer